ԱՄՆ Բրաունի համալսարանում քննությունների ժամանակ կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Առնվազն երկու ուսանող զոհվել է, ևս ինը վիրավորվել` ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Զինված անձը համալսարանի տարածք է մտել քննությունների ընթացքում։ Հրաձգությունը տեղի է ունեցել ճարտարագիտական ​​ֆակուլտետի շենքի լսարանում։ Քննությունների ժամանակ շենքի դռները բաց են եղել։

Բրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Պաքսոնը լրագրողներին ասել է, որ զոհվածները ուսանողներ են։ Համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ինը վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում։

Կասկածյալը մոտ 30 տարեկան տղամարդ է։ Ոստիկանությունն իրականացնում է որոնողական աշխատանքներ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ իրեն տեղեկացրել են իրավիճակի մասին, որը նա անվանել է «սարսափելի»։ «Հիմա մենք կարող ենք միայն աղոթել զոհերի և ծանր վիրավորների համար», - ասել է նա։

Բրաունի համալսարանը ԱՄՆ ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկն է։ Այն Այվի լիգայի ուսումնական հաստատություն է՝ Հարվարդի, Եյլի և հինգ այլ համալսարանների հետ միասին։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում