Լեհաստանում մեկնարկել է հայագիտական կենտրոնների համաժողովը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում մեկնարկել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Բացմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Պոզնանի համալսարանի պրոռեկտոր Պշեմիսուավ Վոյտաշեկը, Մխիթար Գոշի անվան հայագիտական ​​կենտրոնի տնօրեն Ադամ Պոմեճինսկին և այլք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով համաժողովի մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ գիտությունը, մշակույթը և կրթությունը եղել և մնում են այն հիմնասյունները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան: Այս առումով, ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ, առաջնային նշանակություն են ստանում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնները, որոնց գլխավոր առաքելությունն է՝ ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերների հետ:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ գնահատելով հայագիտության զարգացման կարևորությունը՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը: Նա տեղեկացրել է՝ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, և այդ թիվը շարունակաբար աճում է։

«Օտարերկրյա պետություններում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը նշանակալի աղբյուր է հայագիտական հետազոտություններ իրականացնելու գործում և հիմք է հայագիտական կենտրոնների ստեղծման ու զարգացման համար՝ հետազոտությունների շրջանակն ընդլայնելու տեսանկյունից»,-ասել է Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, իրականացնել տարեկան 12 հետազոտական աշխատանք, ինչպես նաև 8 հայագիտական միջազգային գիտաժողով և կրթամշակութային տարբեր միջոցառումներ։

«Այս խորհրդաժողովը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հայագիտական կենտրոնները կարող են ներկայացնել իրենց ձեռքբերումները և փորձը, բարձրաձայնել հայագիտության զարգացման և տարածման գործում առկա մարտահրավերները, քննարկել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ձևավորել համագործակցության նոր ծրագրեր և գաղափարներ: Հայագիտության զարգացման այս բացառիկ իրադարձության շրջանակում ամփոփում ենք մեր անցած ուղին՝ նախանշելով ապագայի նոր տեսլականները։ Այս տեսանկյունից հատկանշական է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց հզորացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է հանգամանքը, որ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների մասնակցությամբ համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ մշակվել է առաջիկա հինգ տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ շեշտադրված է նաև հայագիտության զարգացումը:

Նրա խոսքով՝ ցանցային հայագիտական համալսարանի հիմնական ուղղություններն են՝ ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության զարգացման մեխանիզմների ստեղծումը, նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը, hայագիտության բնագավառում ընդհանուր կրթական տարածքի ձևավորումը՝ կրթագիտական համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Առաջնային նպատակ են նաև Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող կրթագիտական կառույցների միջև երկխոսության և համագործակցության նոր հնարավորությունների և ձևաչափերի ստեղծումը, հայագիտության ոլորտում կրթագիտական կառույցների ներուժի միավորումը:

«Հայագիտությունը՝ որպես գիտության և մշակույթի կայուն միասնություն, հիմնված է հայ ազգային ինքնության պահպանման, զարգացման և հանրահռչակման վրա։ Այս առումով օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների դերը դժվար է գերագնահատել. դրանք ոչ միայն տարբեր երկրներում հայ մշակույթի և պատմության տարածողներն են, այլև հանդես են գալիս որպես միջմշակութային երկխոսության կամուրջներ: Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք պահպանել հայագիտության ավանդույթները, ինչպես նաև կնպաստենք դրանց նոր շունչ հաղորդելուն՝ գիտական նորարարությունների, թվային տեխնոլոգիաների և համաշխարհային գիտական զարգացումների համատեքստում»,- ասել է նախարարի տեղակալը։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդաժողովը բացառիկ հնարավորություն է՝ համախմբելու աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին, ուսումնասիրելու և արժևորելու նրանց փորձառությունը, ինչպես նաև քննարկելու ոլորտի զարգացման նոր ուղղությունները։

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարևորել է նախորդ ամիս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի կարևոր կենտրոններից մեկը և կհանդիսանա Հայաստանի ու Լեհաստանի միջև կրթագիտական ու մշակութային համագործակցության առանցքային օղակ։

Համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ և ելույթներ, այդ թվում՝ հայագիտության զարգացման ռազմավարական ուղղությունների, հայագիտության ոլորտում գործընկերությունների և ակադեմիական ցանցի ձևավորման և այլ թեմաների վերաբերյալ:

Հայերեն English Français

Եվրոպական ինդեքսները նվազել են - 02/09/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 02/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են - 02/09/26

Նավթի գներն աճել են - 02/09/26

Մադուրոն և նրա կինը դիմել են ԱՄՆ դատավորին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ