Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ․ Համբարձում Մաթևոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը UNEA-7-ի շրջանակում մասնակցել է Կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերին նվիրված միջոցառման, որտեղ ներկայացրել է Հայաստանի տեսլականը կենսաբազմազանության պահպանման և Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի (MEAs) իրականացման գործընթացում երիտասարդների մասնակցության վերաբերյալ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՇՄ նախարարությունից հայտնում են՝ իր ելույթում Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ երիտասարդների ներգրավվածությունը ազգային մակարդակում բնապահպանական քաղաքականությունների իրականացման առանցքային նախապայման է․ նրանք բերում են նորարար գաղափարներ, ուժեղացնում են հաշվետվողականությունը, խթանում են գիտության վրա հիմնված մոտեցումների իրագործմանը։ 

«Երիտասարդներին պետք է դիտարկել լիարժեք գործընկերներ և փոփոխությունների շարժիչ ուժ՝ ապահովելով նրանց մասնակցությունը որոշումների ընդունման բոլոր փուլերում»,– նշել է նախարարը։

Նա ներկայացրել է բնապահպանական գործընթացներին երիտասարդների ներգրավման հայաստանյան փորձը, խոսել էկոկրթական ծրագրերից ու ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունից:

«Քանի որ Հայաստանը լինելու է ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի հյուրընկալ երկիրը, մեզ համար առաջնահերթ է ապահովել ներառական ու մասնակցային գործընթացներ, ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունն ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում»,– ասել է Մաթևոսյանը։

Միևնույն ժամանակ, նախարարը կառավարություններին կոչ է արել խորացնել համագործակցությունը քաղաքացիական հասարակության և երիտասարդական կառույցների հետ, ստեղծել ինստիտուցիոնալ մեխանիզմներ երիտասարդների մասնակցության համար հետազոտության, քաղաքականության մշակման, մոնիթորինգի և հաշվետվողականության բոլոր փուլերում, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությամբ ու ընդգրկուն քաղաքականություններով կամրջել սերունդների և սեռերի միջև ընկալումների տարբերությունները։

Հայերեն

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

ՀՀ քաղաքացիների շրջանում աճել է ներքին զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրությունը․ 5-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ճանաչի՛ր Հայաստանը» զբոսաշրջային ցուցահանդեսը

Գավառի կրթամշակութային հաստատությունների սաները մրցանակներով են վերադարձել հանրապետական ու միջազգային մրցույթներից

Սևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Կիրակոսյանի եղբորորդին

Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել

Արդարադատության նախարարությունն արձագանքել է նոր Սահմանադրության կարգավորումների վերաբերյալ Դատավորների միության հայտարարությանը

Հայաստանում Իրանի դեսպանը երախտագիտության խոսք է հղել Եղիշե Չարենցի հիշատակին

Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտնել է նավթի մաքսանենգ բեռ փոխադրող երկու նավի կալանման մասին

Գետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20 հազար կարմրախայտի մանրաձուկ՝ բնական պաշարների վերականգնման նպատակով

Ուկրաինական հետախուզությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերումը