Թրամփի կարծիքով՝ Ուկրաինայում հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվելու դեպքում, հավանաբար, կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։  

«Ես շատ կցանկանայի, որ սա ավարտվեր, և մենք ամեն ջանք գործադրում ենք դրան հասնելու համար։ Դա առանձնապես չի ազդում Միացյալ Նահանգների վրա, եթե միայն իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից։ Նման բաները հանգեցնում են երրորդ համաշխարհային պատերազմի: Ես ասել եմ՝ եթե բոլորը շարունակում են նման խաղեր խաղալ, դուք կհայտնվեք երրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ միայն նախորդ ամիս պատերազմում զոհվել է առնվազն 25000 մարդ և խորը հիասթափություն է հայտնել շարունակվող բախումների կապակցությամբ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Թրամփը «խիստ հիասթափված է» թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից՝ հակամարտության լուծման դանդաղ առաջընթացի պատճառով։

Մամուլի ասուլիսի ժամանակ Լևիթը նշել էր. «Նախագահը խիստ հիասթափված է այս պատերազմի երկու կողմերից։ Նա հոգնել է հանդիպումներից միայն հանդիպման համար։ Նա այլևս չի ցանկանում խոսակցություններ։ Նա ցանկանում է գործողություններ։ Նա ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի»։

Նոյեմբերին Վաշինգտոնը հրապարակել է իր խաղաղության ծրագրի բոլոր 28 կետերը, սակայն ծրագիրը խիստ քննադատության էր արժանացել՝ Ռուսաստանի համար չափազանց բարենպաստ լինելու համար։ 

Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրոպան այժմ շարունակում են աշխատել վերանայված 20 կետանոց խաղաղության ծրագրի վրա: Մասնավորապես, կողմերը քննարկում են երեք հիմնական նախաձեռնություններ՝ շրջանակային փաստաթուղթ, անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր և պատերազմից հետո վերականգնման սկզբունքները սահմանող փաստաթուղթ։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում