Իրան

Իրանը կցանկանար գործարք կնքել մեզ հետ. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Իրանը կցանկանար գործարք կնքել մեզ հետ. Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ պնդել է, թե Իրանը կցանկանար գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։  

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ, Միացյալ Նահանգները, հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին, ոչնչացրել է այդ երկրի միջուկային պոտենցիալը՝ շեշտելով, որ Իրանն այդ ժամանակ շատ մոտ էր միջուկային զենք ունենալուն։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները հնարավոր դարձրեցին Իսրայելի և Իրանի միջև խաղաղությունը։  

«Բոլորն այդ ժամանակ Իրանից վախենում էին, իսկ հիմա ոչ ոք չի վախենում, և Իրանը կցանկանար գործարք կնքել մեզ հետ»,-ասել է Թրամփը։   

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում