Հակակոռուպցիոն քրեական դատարանը 2025 թվականին ստացել է մոտ 400 գործ, որից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ

3 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովին։ 

«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԲԴԽ անդամը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026թթ. գործողությունների ծրագրով դատական համակարգի վերաբերյալ գործողությունների կատարման ընթացքը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Դատական դեպարտամենտից հայտնում են՝ Անահիտ Աբրահամյանը տեղեկացրել է, որ հակակոռուպցիոն մասնագիտացման դատավորների համար շարունակաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ։ Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրերում ներառելու նպատակով ներկայացվել են կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով հատուկ դասընթացներ, որոնց բաժիններից մեկը նախատեսված է կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավորների, դատավորների թեկնածուների և դատավորների թեկնածուների հավակնորդների համար: 

Մշակվում են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և դատավորների կողմից քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերի առանձնահատկություններով պայմանավորված մեթոդական ուղեցույցներ 

ԲԴԽ անդամը նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում 2025 թվականի ստացվել է 400-ից ավելի դիմում, որոնցից 275-ն արդեն ավարտված է։ Հակակոռուպցիոն քրեական դատարանում անցնող տարվա ընթացքում ստացվել է 383 քրեական գործ, որոնցից ավարտված է 161-ը։ Անահիտ Աբրահամյանն
 անդրադարձել է նաև դատական համակարգի թվայնացման ընթացքին, քրեական և վարչական դատարանների ծանրաբեռնվածության խնդրին։ 

Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համաժողովի մասնակիցները խոսել են 2023-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության, կոռուպցիայի՝ որպես ժողովրդավարական հասարակություն կառուցելու հիմնական խոչընդոտի, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիական հասարակության, հանրության լայն շրջանակների ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան