Միացյալ Նահանգներ

«Ոսկե քարտեր»-ն ԱՄՆ-ում ապրել ցանկացող օտարերկրացիների համար հասանելի են. Դոնալդ Թրամփ

2 րոպեի ընթերցում

«Ոսկե քարտեր»-ն ԱՄՆ-ում ապրել ցանկացող օտարերկրացիների համար հասանելի են. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ն գործարկել է «Ոսկե քարտեր» տրամադրելու նախագիծն այն օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են ապրել ԱՄՆ-ում և հետագայում քաղաքացիություն ստանալ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Անձամբ ինձ համար և երկրի համար սա շատ կարևոր իրադարձություն է. մենք գործարկում ենք «Թրամփի ոսկե քարտը»», ասել է Թրամփը գործարարների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ քարտերը կարելի է ձեռք բերել մասնագիտացված կայքում։ 

«Ստացված բոլոր եկամուտները կուղղվեն ԱՄՆ-ի կառավարությանը, և դա կարող է հսկայական գումարներ բերել», - նշել է ԱՄՆ-ի նախագահը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այսպես կոչված «ոսկե քարտեր» կվաճառի, որոնք օտարերկրացիներին երկրում ապրելու ու աշխատելու իրավունք կտան։

«Դա նման է գրին-քարտի, բայց ավելի լավ ու ավելի առաջադեմ է», - հավելել է Թրամփը։ 

Նա ավելի վաղ հույս էր հայտնել ԱՄՆ-ի պետական ​​պարտքը կրճատել նման քարտեր վաճառելու շնորհիվ։

Նա կարծում է, որ «ոսկե քարտերի» շնորհիվ, որոնք հնարավորություն կտան ապրել Միացյալ Նահանգներում և հետագայում ամերիկյան քաղաքացիություն ստանալ, կհաջողվի երկիր ներգրավել աշխատասեր մարդկանց, որոնք աշխատատեղեր կստեղծեն։

«Ոսկե քարտը» հնարավոր է ձեռք բերել 1 միլիոն դոլարով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում