Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո մեկնում է Մոսկվա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գերմանիայից, այս մասին ՀՀ վարչապետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Մեկնում եմ Մոսկվա, որտեղ պետք է մասնակցենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հիմա մենք մի կողմից խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, մյուս կողմից այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Դիսկոմֆորտ չկա։ Ընդհակառակը, ավելին ասեմ, շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի մասին ժամանակին ասում էին, որ դա անհնար է», - ասաց Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, թե ընթացիկ քանի երկրներում է եղել` Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան և այլն։ Նա ընդգծեց, որ հենց դա է բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությունը։