Բջջային հեռախոսների մաքսանենգությանը ՊԵԿ պաշտոնյաների առնչության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. խոսնակ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է բջջային հեռախոսների մաքսանենգության վերաբերյալ համացանցում տարածվող տեղեկություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն, անդրադառնալով թեմային, «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․ «Բջջային հեռախոսների մաքսանենգությանը ՊԵԿ պաշտոնյաների առնչության վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ՊԵԿ-ում նման իրավիճակ չկա և չի կարող լինել։ Ընդգծում ենք, որ վերջին շաբաթներին բջջային հեռախոսների մաքսանենգության որևէ դեպք չի արձանագրվել»։ 

ՊԵԿ խոսնակը հավելել է, որ շրջանառվող տեղեկությունների ստուգման նպատակով, այդուհանդերձ, ՊԵԿ Ներքին անվտանգության վարչությունը նախաձեռնելու է ծառայողական քննություն՝ ներառյալ տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, փաստերի հավաքագրում և իրավիճակից բխող, օրենսդրությամբ նախատեսված, այլ քայլերի ձեռնարկում:

«Նմանատիպ անհիմն տեղեկությունների տարածումը լուրջ կասկածներ է առաջացնում շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ։ Չի բացառվում, որ բջջային հեռախոսների մաքսանենգության դեմ ՊԵԿ-ի հետևողական և արդյունավետ պայքարը դժգոհություն է առաջացրել որոշ խմբերի մոտ՝ դրդելով նրանց կառույցի բարի համբավն արատավորելու փորձերի»,-գրել է Լուսինե Մկրտչյանը։

Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեղեկություն էր շրջանառվում, որ «մաքսանենգ ճանապարհով 400 հատ Iphone տեսակի բջջային հեռախոս է ներմուծվել Հայաստան»։

Հայերեն

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր