Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայում թմրավաճառներին հարվածներ կհասցնի նաև ցամաքում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայում թմրավաճառներին հարվածներ կհասցնի նաև ցամաքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի հրաժարվում Լատինական Ամերիկայում թմրավաճառներին հարվածներ հասցնելու պլաններից: 

«Հիմա մենք դա կանենք ցամաքում, որովհետև ցամաքում ավելի հեշտ է», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը Փենսիլվանիա  նահանգում ունեցած ելույթի ժամանակ։ 

Նա շեշտել է, որ թմրավաճառներին հասցվող հարվածներով իրենք հազարավոր ամերիկացիների կյանքեր են փրկում։ 

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ հրթիռային համակարգը, որը Կարիբյան ծովում գրոհում է նավերի վրա, ուղղված է նաև դեպի Սոմալի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ շուտով ԱՄՆ-ն  հարվածներ կհասցնի ԱՄՆ թմրանյութեր փոխադրող թմրավաճառներին ոչ միայն ծովում, այլև ցամաքում։

«Այդ մարդիկ ավելի քան 200 հազար մարդ են սպանել անցյալ տարի, բայց հիմա այդ թվերը զգալիորեն փոքր են։ Եվ դրանք փոքր են, քանի որ մենք հարվածներ ենք հասցնում նրանց ծովում, և մենք կհարվածենք նաև ցամաքում», - նախարարների կաբինետի դեկտեմբերի 2-ի նիստում ասել էր Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում