Քաղաքականություն

Գերմանիան աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցում․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Գերմանիան աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու հարցում․ Փաշինյան

Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային՝ հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում;

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ կհաջողվի հասնել նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին։ 

«Դա նշանակում է ՀՀ ուղիղ կապ՝ այդ թվում ցամաքային, երկաթուղային կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Սա տնտեսական, քաղաքական և ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու։ Եվ ես ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերին պատմել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին։ 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում