ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին լարվածության սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Կամբոջա-Թաիլանդ սահմանին շարունակվող մարտերով և զոհերի թվով։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, ապահովեն քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և վերադառնան Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերում նշված դեէսկալացիայի միջոցառումներին», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին է Х հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։

Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։

Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսին հրթիռների և ծանր հրետանու հնգօրյա մարտերից հետո, որի հետևանքով զոհվել էր 48 մարդ։  Լարվածությունը կողմերի միջև շարունակել է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։ 

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին: 

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում