Լուկաշենկոն Լիտվայի ղեկավարությանը կոչ է արել նստել բանակցություններ սեղանի շուրջը

2 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է լիտվական բեռնատարների հետ կապված իրադրության մասին, որոնք մնում են Բելառուսի հատուկ կայանատեղիներում, և կոչ է արել պաշտոնական Վիլնյուսին նստել բանակցությունների սեղանի շուրջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ԲելՏԱ»-ն։

«Լիտվայում հիմա սկսում են աղմուկ բարձրացնել։ Եթե դրանք (բեռնատարները) ընկած են ճանապարհի եզրին, գուցե դա նորմալ է Լիտվայում: Մեզ մոտ դա անընդունելի է: Մենք դրանք տեղավորել ենք կայանատեղիներում, պահպանում ենք, որ ոչ ոք չմտնի այդ ավտոմեքենաների մեջ, որպեսզի բեռը պահպանվի: Պետք չէ «հիմարաբար» գոռալ և աղմուկ բարձրացնել: Պետք չէ ներգրավել ամերիկացիներին, ռուսներին կամ ուկրաինացիներին: Դա օգուտ չի տա: Այս թեման ընկած է մեր բանակցությունների և մեր հարաբերությունների հարթության վրա։ Մենք Լիտվայի ժողովրդի հետ միշտ համաձայնության կգանք։ Ինչպես նաև լեհերի հետ։ Նրանք մեր մարդիկ են։ Իսկ եթե ուզում եք նորմալ հարաբերություններ, նստեք բանակցությունների սեղանի շուրջը և քննարկեք այդ խնդիրները։ Մենք պատրաստ ենք դրան։ Այլ տարբերակներ չկան», - Լուկաշենկոն ասել է Անվտանգության խորհրդի նիստում։ 

Հոկտեմբերի վերջին Լիտվայի կառավարությունը որոշեց մեկ ամսով փակել Բելառուսի հետ սահմանը։ Պատճառը Լիտվայում մաքսանենգ ապրանքներով օդերևութաբանական զոնդերի բազմիցս հայտնվելն էր, որոնց պատճառով ստիպված եղան փակել Վիլնյուսի օդանավակայանը։

Երբ սահմանը փակեցին, պարզվեց, որ Բելառուսում՝ հարյուրավոր լիտվական բեռնատարներ չկարողացան մուտք գործել Լիտվա։ Բելառուսի կառավարությունը նախ սահմանափակեց նրանց տեղաշարժվելու հնարավորությունը, ապա որոշեց բաց թողնել վարորդներին, իսկ բեռնատարները թողնել հատուկ կայանատեղիներում։ Լիտվայի կառավարությունը որոշեց վաղաժամկետ բացել սահմանը բեռնատարների վերադարձի համար, ինչը և արվեց լույս նոյեմբերի 20-ի գիշերը, բայց խնդիրը դա չլուծեց: Մինսկը պահանջում է դիվանագիտական ​​մակարդակով բանակցություններ, ինչին Վիլնյուսը չի համաձայնում:

Հայերեն

Քննարկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում նոր արժեքներ ներառելու առաջարկները

Ֆուլկոնտակտ կարատեի Հայաստանի հավաքականը միջազգային մրցաշարից վերադարձել է 2 ոսկե և 1 բրոնզե մեդալով

Մոլդովան կվերադարձնի իր արժանի տեղը եվրոպական ազգերի ընտանիքում․ Միխայ Պոպշոյ

Գավառի արվեստի դպրոցի սաները 5 մրցանակային տեղ են զբաղեցրել հանրապետական մրցույթ-փառատոնում

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին․ քննարկվել է ավելի քան 40 հարց

Սևանի ավագանին 2027 թվականի տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ»-ի անվամբ 1.9 հա հողամասի սեփականության իրավունքի գրանցումը

Քաղհասարակության դերը կարևոր է երկխոսության և ազգային գերակայություններն ավելի լայն օրակարգի հետ կապելու գործում․ Անդրեա Ռայմոնդի

Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումը