Վրաստան

ՀՀ ԱՍՀ նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին։ Այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման դերը։ 

Զազա Լոմինաձեն պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու ուղղություններով։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում