Աշխարհ

Գերմանիայի կանցլերն աջակցություն է հայտնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագրին

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերն աջակցություն է հայտնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահի ծրագրին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայել նախատեսված այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարները։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը լրագրողներին ասել է, որ զրույցը տեղի է ունեցել բարեկամական մթնոլորտում։ 

«Կանցլերն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրին և ողջունել է Պաղեստինի ազգային ինքնավարության կառուցողական դիրքորոշումն այդ հարցում», - նշել է նա։ 

Ըստ Մերցի՝  Պաղեստինը պետք է անհապաղ սկսի անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել։ Կանցլերը կարծում է՝ եթե բարեփոխումները հաջողությամբ պսակվեն, Պաղեստինի ինքնավարությունը կկարողանա կառուցողական դեր խաղալ պատերազմից հետո ստեղծված կարգում։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում