Սրբուհի Գալյանը Կատարում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 11-րդ նստաշրջանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Կատարի Պետությունում կմասնակցի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի (UNCAC CoSP) 11-րդ նստաշրջանին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սրբուհի Գալյանը վերոնշյալ համաժողովին մասնակցելու համար Կատարի Պետություն կգործուղվի դեկտեմբերի 15-19-ը։
Կարդացեք հոդվածը` Русский