Աշխարհ

Ֆրանսիայի Սենատը քվեարկել է զբոսանավերի յուրաքանչյուր ուղևորի համար 15 եվրո հարկ սահմանելու օգտին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Սենատը քվեարկել է զբոսանավերի յուրաքանչյուր ուղևորի համար 15 եվրո հարկ սահմանելու օգտին

Ֆրանսիան շուտով կարող է նոր հարկ կիրառել օտարերկրյա զբոսանավերի ուղևորների համար։ Նոր օրինագիծը նախատեսում է 15 եվրո հարկ մեկ անձի համար՝ երկրի յուրաքանչյուր նավահանգստային կանգառ մտնելիս։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Նշվում է, որ այն տարեկան կապահովի մոտավորապես 75 միլիոն եվրո եկամուտ, որի շրջանակում միջոցները նախատեսվում է օգտագործել երկրի խոցելի ափամերձ տարածքների պաշտպանության համար։

Վերջին տարիներին դեպի Ֆրանսիա զբոսաշրջային հոսքն արագորեն աճում է։ Ֆրանսիայի պետական ​​​​զբոսաշրջային գործակալության՝ Atout France-ի տվյալներով՝ 2023 թվականին մայրցամաքային Ֆրանսիայով անցել է ավելի քան 3.8 միլիոն զբոսաշրջային ուղևոր։

Ֆրանսիայի Սենատն արդեն քվեարկել է տուրքը մտցնելու օգտին։ Սենատոր Ժան-Մարկ Դելիան վկայակոչել է այն փաստը, որ Եվրոպայում զբոսաշրջային նավերը տարեկան արտանետում են մոտ յոթ միլիոն տոննա CO2։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում