Պուտինի այցը Հնդկաստան պատմական նշանակություն ունի. Մոդի

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատմական է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Նյու Դելի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես շատ ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու և Ձեզ ու Ձեր պատվիրակությանը մեր երկրում ողջունելու այս հնարավորության համար: Երեկվանից Ձեր պատվիրակության ներկայացուցիչները շատ միջոցառումներ և հանդիպումներ են անցկացրել հնդկական կողմի իրենց գործընկերների հետ: Մենք տեսնում ենք շատ արդյունքներ և համաձայնություններ (խմբ.՝ որոնք ձեռք կբերվեն) մեր ամենամյա գագաթնաժողովի արդյունքներով, ուստի վստահ եմ, որ մեր գագաթնաժողովը շատ հաջող կլինի: Եվ Ձեր ներկայիս այցը իսկապես պատմական նշանակություն ունի: Ուղիղ 25 տարի առաջ Դուք առաջին անգամ այցելեցիք Հնդկաստան որպես Ռուսաստանի Դաշնության նախագահ և դրեցիք մեր ռազմավարական գործընկերության հիմքերը», - ասել է Մոդին Նյու Դելիում Պուտինի հետ կայացած հանդիպման։ 

ՌԴ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերությունները կրում են խորը պատմական բնույթ։ 

«Ինչպես էլ որ մենք այն բնութագրենք (խմբ.՝ հարաբերությունների բնույթը), ինչ մակդիրներով էլ այն զարդարենք, կարևորն այլ բան է, կարևորը բովանդակությունն է։ Բովանդակությունը շատ խորն է», - ասել է նա։ 

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը շատ թանկ է գնահատում  այդ հարաբերությունները։ 

Նա հիշեցրել է, որ անցած տարիներին շատ մեծ աշխատանք է կատարվել երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ պետությունների և տնտեսությունների զարգացմանը զուգընթաց ընդլայնվում են նաև համագործակցության հնարավորությունները:

Ռուսաստան

Պուտինը և Մոդին սկսել են բանակցությունները. ի՞նչ է սպասվում այցի ընթացքում

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ