Պուտինը և Մոդին սկսել են բանակցությունները. ի՞նչ է սպասվում այցի ընթացքում

3 րոպեի ընթերցում

Դելիում Հայդարաբադի պալատում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի զրույցը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Պլանավորվում է, որ ավելի ուշ բանակցություններն ընդլայնված կազմով կշարունակվեն Ռուսաստանի և Հնդկաստանի պատվիրակությունների մասնակցությամբ։

Պուտինը Նյու Դելի է ժամանել է դեկտեմբերի 4-ին՝ երկօրյա պետական ​​այցով. ժամանելուց անմիջապես հետո երկու ղեկավարները դեմ առ դեմ փակ զրույց են ունեցել։

Ռուսաստանի նախագահին ուղևորության ընթացքում ուղեկցում է ներկայացուցչական ռուսական պատվիրակությունը, այդ թվում՝ յոթ նախարար և այլ պաշտոնյաներ։

Բանակցությունների արդյունքներով կողմերը կփոխանակեն ստորագրված փաստաթղթեր, իսկ Պուտինը և Մոդին հայտարարություն կանեն ԶԼՄ-ների համար: Այնուհետև Հնդկաստանի վարչապետի անունից ՌԴ նախագահի պատվին կկազմակերպվի պաշտոնական նախաճաշ՝ համերգային ծրագրով։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ առաջնորդների համատեղ հայտարարության մեջ կարտացոլվեն քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, ֆինանսների և այլ ոլորտներում ռուս-հնդկական ապագա համագործակցության լայնածավալ ծրագրերը: 

Կստորագրվեն մոտավորապես 10 միջկառավարական և միջգերատեսչական փաստաթուղթ, 15 համաձայնագիր և հուշագիր կկնքվեն առևտրային կառույցների կողմից։

ՌԴ ներքին գործերի նախարարը երկու միջկառավարական համաձայնագիր կստորագրի մի պետության քաղաքացիների՝ մյուս պետության տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործում համագործակցության վերաբերյալ, նաև համատեղ գործողությունների պլան՝ թմրանյութերի սպառնալիքին հակազդելու ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Կստորագրվեն նաև փաստաթղթեր առողջապահության, բժշկական կրթության, գիտության և այլ ոլորտներում: 

Այցի ընթացքում Պուտինը Մոդիի հետ միասին կմասնակցի ռուս-հնդկական բիզնես ֆորումի լիագումար նիստին, որտեղ կլինեն երկու երկրների գործարար հանրության 150 խոշոր գործիչներ: 

Ավելի ուշ Պուտինը Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ միասին կմասնակցի RT-India հեռուստաալիքի բացման արարողությանը:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան նախագահական պալատում տեղի կունենա Պուտինի հանդիպումը Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուի հետ, որից հետո նրա անունից մեծ պետական ​​ընդունելություն կկազմակերպի ՌԴ նախագահի պատվին։

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ