Թրամփի միջնորդությամբ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը և Ռուանդան Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հյուրընկալել է Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) առաջնորդներին՝ երկու երկրների միջև հակամարտությանը վերջ դնելու համար խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը: 

«Այս պատմական փաստաթուղթն ամրապնդում է տասնամյակներ տևած հակամարտությունը դադարեցնելու, տնտեսական համագործակցությունը խթանելու և երկարատև խաղաղության հիմք ստեղծելու պարտավորությունները։ Վաշինգտոնյան համաձայնագրերը վերահաստատում են կողմերի պարտավորությունը՝ իրականացնելու ԿԴՀ-ի և Ռուանդայի միջև 2025 թվականի հունիսի 27-ին Վաշինգտոնում կնքված խաղաղության համաձայնագիրը և Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շրջանակի տեսլականը՝ խաղաղության, անվտանգության և աննախադեպ տնտեսական աճի համար համարձակ ճանապարհային քարտեզ ստեղծելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Վաշինգտոնյան համաձայնագրերից բացի, պետքարտուղար Ռուբիոյի հյուրընկալությամբ ստորագրվել են հետևյալ երկկողմ փաստաթղթեր՝ Միացյալ Նահանգների և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Միացյալ Նահանգների կառավարության և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր՝ ընդլայնված անվտանգության գործընկերության վերաբերյալ, ԱՄՆ-Ռուանդա համատեղ տնտեսական բարգավաճման շրջանակ։

Ստորագրման արարողության ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «մեր ամենամեծ և հզոր ընկերություններից մի քանիսին կուղարկի երկու երկրներ»։

«Եվ մենք արդյունահանելու ենք հազվագյուտ մետաղներ, որոշ ակտիվներ և վճարելու ենք, - ասել է նա։ - Բոլորը շատ գումար են վաստակելու»։

Ստորագրման արարողությանը մասնակցել են մի շարք առաջնորդներ ու տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Քենիայից, Անգոլայից, Բուրունդիից, Տոգոյից, Ուգանդայից, ԱՄԷ-ից, Կատարից։

Կենտրոնական Աֆրիկայի Կոնգո պետությունը տասնամյակներ շարունակ բախվել է ավելի քան 100 զինված խմբավորումների հետ, որոնցից ամենաուժեղը Ռուանդայի կողմից աջակցվող M23 ապստամբներն են։ Հակամարտությունը սրվել է այս տարի, երբ M23-ը աննախադեպ առաջխաղացմամբ գրավեց գլխավոր Գոմա և Բուկավու քաղաքները՝ վատթարացնելով մարդասիրական ճգնաժամը։ Ռուանդան հերքում է M23-ին աջակցությունը, չնայած ՄԱԿ-ի փորձագետների խոսքով՝ նրա  բանակը «փաստացի վերահսկողություն ունի M23-ի գործողությունների նկատմամբ»։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում