Քաղաքականություն

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ալբանիայի ԱԳ նախարար Էլիզա Սպիրոպալի հետ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ալբանիայի միջև համագործակցության զարգացման հարցեր։

Ընդգծելով երկու երկրների ղեկավարների մակարդակով ձևավորված երկխոսությունն՝ Արարատ Միրզոյանը և Էլիզա Սպիրոպալին կարևորել են տնտեսական, նորարությունների և այլ ոլորտներում համագործակցության ներուժի արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ԵՄ-ին առնչվող փոխգործակցության հարցերի. ԱԳ նախարարներն ընդգծվել են ինտեգրման գործընթացում փորձի փոխանակման պատրաստակամությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում