Աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 287-ով

2 րոպեի ընթերցում

2025 թ. ապրիլի դրությամբ աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվն ավելացել է 287-ով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին ասվում է շվեյցարական UBS բանկի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ:

Սա առավելագույն աճն է ուսումնասիրություն կատարելու ողջ ժամանակաընթացքում, բացառությամբ 2021 թվականի, երբ հայտնվեց 416 նոր միլիարդատեր։

91 մարդ ժառանգել է ընդհանուր 298 միլիարդ դոլարի կարողություն, ինչը նոր ռեկորդ է։ Առաջիկա 15 տարում,  UBS-ի գնահատումներով, միլիարդատերերն իրենց ժառանգներին կթողնեն առնվազն 5,9 տրիլիոն դոլար։

Ամբողջ աշխարհում հաշվվում է 2919 միլիարդատեր (2545 տղամարդ և 374 կին)։ Նրանց ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում ավելացել է 13%-ով՝ հասնելով 15,8 տրիլիոն դոլարի։

ԱՄՆ-ում դոլարային միլիարդատերերին պատկանող միջոցների ծավալը կտրուկ աճել է 18%-ով՝ հասնելով 6,9 տրիլիոն դոլարի։ Ամերիկացի միլիարդատերերի թիվն աճել է 89-ով՝ հասնելով 924-ի, ինչը կազմում է աշխարհում ընդհանուր թվի 31,7%-ը: Ցանկում ավելացել է 109 նոր անուն, իսկ18-ը ցանկից դուրս են եկել մահվան կամ կարողության նվազման պատճառով:

Աշխարհում միլիարդատերերի կարողությամբ երկրորդ տեղը զբաղեցնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 4,2 տրիլիոն դոլար ցուցանիշով (աճը՝ 11,1%), երրորդ տեղում են Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան՝ 4,1 տրիլիոն դոլար ցուցանիշով (աճը՝ 10,4%):

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը