Մշակույթ

Երևանում և Վանաձորում հաջորդ տարի Աջարիայի մշակույթի օրեր կանցկացվեն

1 րոպեի ընթերցում

Երևանում և Վանաձորում հաջորդ տարի Աջարիայի մշակույթի օրեր կանցկացվեն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը Բաթումիում հանդիպել է Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու և UNESCO-ի հովանու ներքո Սևծովյան արվեստի միջազգային փառատոնի բացման շրջանակներում։ 

Նշվում է, որ կողմերը քննարկել են միջմշակութային համագործակցությանը, մասնավորապես գալիք տարի Երևան և Վանաձոր քաղաքներում Աջարիայի մշակույթի օրերի կազմակերպմանն առնչվող հարցեր։ 

Հանդիպմանը մասնակցել են Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը և դեսպանության հյուպատոս, խորհրդական Եվա Ահարոնյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում