Մադուրոն բարեկամական է անվանել Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցը

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին, որը,նրա գնահատմամբ, տեղի է ունեցել հարգալից, բարեկամական տոնով և նպաստել է երկու երկրների միջև երկխոսությանը։

«Ես հեռախոսազանգ եմ ստացել և խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կարող եմ ասել, որ զրույցն ընթացել է  հարգալից տոնով, նույնիսկ եղել է բարեկամական», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ 

Նա ընդգծել է, որ հեռախոսազրույցի բնույթը վկայում է «երկու պետությունների միջև հարգալից երկխոսության» մասին։

Վենեսուելայի ղեկավարը հայտնել է, որ իրեն «դուր չի գալիս  միկրոֆոնային դիվանագիտությունը, և կարևոր բաները պետք է մնան գաղտնի մինչև իրականություն չդառնան»։ Նա ողջունել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​երկխոսությունը և նշել Վենեսուելայի խաղաղության ձգտումը։ «Կեցցե՛ երկխոսությունը, դիվանագիտությունը և խաղաղությունը», - անգլերենով ասել է Մադուրոն։

Հեռախոսազրույցը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ին, գաղտնի էր պահվել։ Զրույցի մասին ամերիկյան լրատվամիջոցների տեղեկությունները միայն նոյեմբերի 30-ին էին հաստատվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ հեռախոսազրույց ունենալու լուրը

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը չէր ներկայացրել զրույցի մանրամասները։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին