Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ հեռախոսազրույց ունենալու լուրը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հաստատել է Մադուրոյի հետ հեռախոսազրույց ունենալու լուրը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ՝ առանց որևէ մանրամասն հաղորդելու այդ զրույցի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, նախագահական ինքնաթիռում լրագրողները Թրամփին հարցրել են՝ արդյոք տեղի է ունեցել հեռախոսազրույց, ինչին ի պատասխան ԱՄՆ նախագահն ասել է․ «Ես չեմ ցանկանում դա մեկնաբանել։ Պատասխանն է՝ այո։ Չեմ ասի, որ այդ զրույցը լավ կամ վատ է անցել, դա հեռախոսազրույց էր»։

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփը նոյեմբերին հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ ու քննարկել ԱՄՆ-ում հնարավոր հանդիպման հարցը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում