Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով

ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը (USIP) երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին վերանվանվել է նրա անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգի գրառման մեջ հայտնել է Պետդեպարտամենտը։

«Այսօր առավոտյան Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ ի նշան հարգանքի մեր երկրի պատմության մեջ ամենամեծ գործարք կնքողի հանդեպ։ Բարի գալուստ Դոնալդ Ջ. Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։ Լավագույնը դեռ առջևում է»,- ասվում է գրառման մեջ։

USIP-ը ստեղծվել է 1984 թվականին նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից: Այն Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է կանխել և լուծել միջազգային հակամարտությունները։

Նախորդ նախագահների օրոք այն գործել է որպես վերլուծական կենտրոն՝ աշխատանքի ընդունելով գիտնականների, հետազոտողների և միջազգային հարաբերությունների փորձագետների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում