Գյումրին այս տարի կունենա վերանորոգված տոնածառ

2 րոպեի ընթերցում

Գյումրին այս տարի կունենա վերանորոգված տոնածառ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև նոր զարդարանքների ձեռքբերման ու հների վերանորոգման հարցը։ Քաղաքային իշխանությունն առաջարկում է  այդ նպատակով քաղաքի բյուջեից հատկացնել  24 միլիոն դրամ, որից 2 միլիոնը՝ տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, 11 միլիոնը՝ նոր դեկորների և լույսերի ձեռքբերման, 4 միլիոնը՝ հին դեկորների ու լույսերի վերանորոգման և տեղադրման համար։

Քննարկվող հարցը չի վերաբերում անցած տարի ՀՀ կառավարության կողմից Գյումրիին նվիրած նոր տոնածառին, որի գնման, տեղադրման և զարդարման համար Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 20 միլիոն 100 հազար դրամ, այլ հին տոնածառին։

«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը կրկին տեղադրում հին տոնածառը, եթե անցած տարի ՀՀ կենտրոնական իշխանությունը Գյումրիին նոր տոնածառ էր նվիրել, և արդյո՞ք սա պայմանավորված չէ քինախնդրությամբ։

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ հին տոնածառը ջարդոն չէ, և այստեղ որևէ քինախնդրություն չկա։ Նրա խոսքով՝ ընտրվել է այն տարբերակը, որը քաղաքին ավելի շքեղ ու գունեղ տեսք կտա, իսկ ՀՀ կառավարության նվեր տոնածառը տեղադրվելու է ծայրամասային «Մուշ» կամ «Անի»  թաղամասում։

Չնայած ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարցին դեմ քվեարկեց, ձայների մեծամասնությամբ օրակարգային հարցը դրական լուծում ստացավ: 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը