Միացյալ Նահանգներ

Գազայի շուրջ համաձայնագրի երկրորդ փուլը կիրականացվի շատ շուտով. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Գազայի շուրջ համաձայնագրի երկրորդ փուլը կիրականացվի շատ շուտով. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Գազայի հատվածի շուրջ համաձայնագրի իրագործման գործընթացը շարժվում է ճիշտ ուղղությամբ, և դրա երկրորդ փուլը կիրականացվի «բավականին շուտ»։ 

«Ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մերձավոր Արևելքում խաղաղություն է։ Մարդիկ դա չեն գիտակցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Գազայի շուրջ համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախագահը հայտարարել է. «Երկրորդ փուլը առաջ է շարժվում։ Այն շատ շուտով կիրականացվի»։

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ղեկավարն ընդունել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

«Այսօր նրանց մոտ ռումբի պայթյունի հետ կապված խնդիր է եղել. մի քանի մարդ լրջորեն տուժել են, հնարավոր է՝ զոհվել են», - ասել է Թրամփը, նկատի ունենալով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունն այն մասին, որ իսրայելցի մարտիկները մի քանի զինյալների հետ են բախվել արևելյան Ռաֆայում։ Դրա հետևանքով մեկ իսրայելցի զինվոր ծանր, ևս երեքը՝ միջին ծանրության վերքեր են ստացել ։

Համաձայնագրի առաջին փուլը նախատեսում է հրադադար, Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դուրսբերում Գազայից, պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակում, ինչպես նաև դրույթներ մարդասիրական օգնության մասին։

Երկրորդ փուլը վերաբերում է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարմանը և դրա համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծմանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում