Մերձավոր Արևելք

Իսրայելը նույնականացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից փոխանցված ևս մեկ աճյուն․ այն պատկանում է Թաիլանդի քաղաքացու

1 րոպեի ընթերցում

Իսրայելը նույնականացրել է ՀԱՄԱՍ-ի կողմից փոխանցված ևս մեկ աճյուն․ այն պատկանում է Թաիլանդի քաղաքացու

Իսրայելը դեկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ի կողմից հանձնված պատանդի մասունքները նույնականացնելուց հետո հայտնել է, որ դրանք պատկանում են Թաիլանդի քաղաքացի Սուդթիսակ Ռինտալակին։ Տեղեկությունը հաստատել է նաև Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Ռինտալակի մարմինը Գազայից տեղափոխվել է Կարմիր խաչի միջոցով և հանձնվել իսրայելցի զինվորականներին։

42-ամյա Ռինտալակը սպանվել է Բեերի Կիբուցում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի հարավի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։

Թաիլանդի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Սուդթիսակի ընտանիքը տեղեկացվել է այդ մասին՝ հավելելով, որ նա սպանվել է հոկտեմբերի 7-ի հարձակման օրը, ինչից հետո նրա մարմինը տարվել է Գազա։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերին կնքված հրադադարով համաձայնել էր հանձնել Գազայում պահվող բոլոր ողջ մնացած գերիներին, ինչպես նաև մահացածների մասունքները։ Արդյունքում, պաղեստինյան խմբավորումը վերադարձրել էր բոլոր ողջ մնացած 20 պատանդներին և 27 մարդու աճյուն՝ մոտ 2000 պաղեստինցի կալանավորների և բանտարկյալների դիմաց։

Տեղեկությունների համաձայն՝ պատանդներից վերջինի՝ իսրայելցի ոստիկան Ռան Գվիլիի մարմինը դեռևս գտնվում է Գազայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում