Էստոնիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ ապագա անվտանգությունը երաշխավորելու համար

2 րոպեի ընթերցում

Էստոնիան ռազմական զորախումբ կուղարկի Ուկրաինա, եթե «կամեցողների կոալիցիան» որոշի այնտեղ օտարերկրյա զորքերի տեղակայումը որպես ապագա անվտանգության երաշխիք օգտագործել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան։

«Էստոնիայի կառավարությունն արդեն որոշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, եթե «կամեցողների կոալիցիան» որոշի զորքեր ուղարկել, մենք մասնակցություն կունենանք դրանում»,- ասել է Ցախկնան։

Նախարարի խոսքով՝ Եվրոպան պետք է աներկբայորեն մասնակցի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն, եթե հակամարտությունն ավարտվի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերով համաձայնագիր կնքվի։ Ցախկնան նշել է, որ զորքերի տեղակայումը համարում է անհրաժեշտ քայլ այս ուղղությամբ։

«Եթե մենք կարողանանք խաղաղություն ապահովել Ուկրաինայում, ապա կապահովենք նաև Եվրոպայի անվտանգությունը», - հավելել է նա։

Նախարարը նաև ընդգծել է, որ Էստոնիան կշարունակի Ռուսաստանը դիտարկել որպես իր անվտանգության համար երկարաժամկետ սպառնալիք։

Ավելի վաղ Լոնդոնում կայացած խորհրդակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության արտաքին գործերի նախարարները հայտնել էին իրենց «հավատարմությունն Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների նկատմամբ», որը ներառում է «օդային, ցամաքային և ծովային զսպման ուժերի կոալիցիա ստեղծելու հնարավորության ուսումնասիրություն, որը կարող է նպաստել ապագա խաղաղության նկատմամբ վստահության ամրապնդմանը և աջակցել Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով սպառնալիք է Ռուսաստանի համար, և Մոսկվան դա չի ընդունի որևէ պարագայում։

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը