ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանքների ստացման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025թ․ դեկտեմբերի 1-ից գործարկվել է ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքների տրամադրման էլեկտրոնային հարթակը։ Այն հասանելի է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջի «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում։ 

«ՀՀ-ում պետական գրանցում ստացած կազմակերպությունները, ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք կարող են ՀՀ ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքը ստանալու դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով` https://e-services.src.am հարթակի միջոցով։ Տեղեկանքը ևս դիմումատուին կտրամադրվի նույն հարթակի միջոցով: 

Իրավաբանական անձանց և ԱՁ-ներին տեղեկանքը կտրամադրվի ինքնաշխատ, իսկ ֆիզիկական անձանց և օտարերկրյա ձևաչափով տեղեկանք ներկայացնող իրավաբանական անձինք տեղեկանքը կստանան դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Տեղեկանքն ունի էլեկտրոնային հսկիչ ծածկագիր և QR կոդ, որի վավերականությունը դիմումատուն կարող է ստուգել «ՀՀ ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքներ» բաժնում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը, կամ անցնելով  հղումով։  Օտարերկրյա գործընկեր կազմակերպությունները ևս հնարավորություն ունեն առցանց եղանակով ստուգել տեղեկանքի առկայությունը՝ ՀՀ ռեզիդենտ հարկ վճարողի կողմից տրամադրած համապատասխան QR կոդի կամ էլեկտրոնային հսկիչ ծածկագրի միջոցով։

Տեղեկանքները հասանելի են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Հայերեն

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում