Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին գործընկերության նոր օրակարգ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրոպական միությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրեցին գործընկերության ռազմավարական օրակարգը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսն ավելի վաղ հայտնել էր, որ գործընկերության ռազմավարական օրակարգը ներառելու է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը։ Գործընկերության նոր օրակարգը ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Եվրամիությունն աջակցելու է Հայաստանին նաև սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցող հայկական պատվիրակության կազմում մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը:

 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին