Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» կինոնկարն ընդգրկվել է 1001 վավերագրական ֆիլմերի հավաքածուում

5 րոպեի ընթերցում

Կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմը համաշխարհային կինոյի տասը միջազգային կառույցների աջակցությամբ ընդգրկվել է 1001 վավերագրական ֆիլմերի հավաքածուում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կինոգործիչների միությունն ու հիշեցնում, որ նոյեմբերի 30-ին  «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում ավարտվել է Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիրը, որը կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Այն աննախադեպ է եղել թե՛ հայկական, թե՛ համաշխարհային կինոյի «Պոմպիդու»-ական հետահայացների պատմության մեջ և իրականացվել է La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակում՝ «Բացելով ներկայի ծալքերը» խորագրի ներքո։ 

Շուրջ 2 ամիս Փարիզի Mk2 Bibliothèque cinema-ում 30 ցուցադրությամբ համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացվել են Խաչատրյանի 10 ֆիլմերը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները»։

Ցուցադրությունների օրերին «Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում կայացել են նաև ռեժիսորի վարպետության դասերը, հանդիպումները կինոհանդիսատեսի հետ՝ Q&A` հարց ու պատասխան ձևաչափով:

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը համաշխարհային կինոհանդիսատեսին ներկայացրել են Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող հայ կինոռեժիսորներ, ինչը ևս մեկ առիթ է եղել հանրայնացնելու հայկական կինոժառանգությունը։

«Ժորժ Պոմպիդու» արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը, Mk2 Bibliothèque cinema-ն պաշտոնական կինոքննադատական տեքստով անդրադարձել են Խաչատրյանի կինոժառանգությանը, «Պոմպիդու» կենտրոնը ծավալուն հարցազրույց է նկարահանել կինոռեժիսորի հետ, հեղինակի կինոյի և հայկական մեծ հետահայացի մասին հոդված է հրապարակել համաշխարհային հեղինակավոր կինոմեդիայի կարևորագույն ամսագրերից՝ Cahiers du Cinema-ն։

Որպես այս իրադարձության արդյունք՝ վավերագրական կինոյի ֆրանսիական և միջազգային հեղինակավոր ընկերությունները՝ La SCAM-ը (Մուլտիմեդիա հեղինակների քաղաքացիական հասարակություն-ՄՀՔՀ), La SCAM-Canada-ն, (ՄՀՔՀ-Կանադա), La SCAM-Belgique-ը (ՄՀՔՀ-Բելգիա), Cinémathèque du Documentaire-ը (Վավերագրողների սինեմատեք), Cineteca Nacional de Chile-ն (Չիլիի ազգային սինետեկա), Société Suisse des Auteurs-ը (Հեղինակների շվեյցարական ասոցիացիա), Heritage of la Cinémathèque Suisse (Շվեյցարական սինեմատեքի ժառանգություն) և այլն, Հայաստանին առաջարկել են ընդգրկվել «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» նախագծում, որը դիտարկվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստր»-ում ընդգրկվող նախագիծ և որում ընդգրկված են 1920-2020 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 194 անդամ պետություններում ստեղծված ավելի քան 150 ազգությունների վավերագրական ֆիլմեր։

Հավաքածուն հիմնականում բաղկացած է պատմական ֆիլմերից և կինոնկարներից, որոնք ներկայացվել են աշխարհի հեղինակավոր փառատոններում և ցույց են տվել համաշխարհային վավերագրական կինոյի ձևի կարևորությունն ու շրջանակը՝ հարստացնելով աշխարհի մշակույթների և երկրների մասին պատկերացումները: 

«Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր»-ը՝ ընտրված հազարավոր ֆիլմերից, կհամալրի «1001 վավերագրական ֆիլմերի հավաքածու» բացառիկ հարուստ ընտրանին, որն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության ռեգիստր»-ում գրանցվելուց հետո կլինի համաշխարհային կինոյի պատմության այնպիսի երևելի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Լյումիեր եղբայրների ֆիլմերը, Ֆրից Լանգի «Մետրոպոլիսը» կամ Կլոդ Լանցմանի «Շոան»։

Այս հաստատումից հետո Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» կինոնկարը  կստանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կապված խորհրդանշական բովանդակություն և կկարողանա օգտագործել «Աշխարհի հիշողություն» պատկերանշանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է