Վրաստան

Կոբախիձեն խոսել է Վրաստանում անօրինական միգրացիան ամբողջությամբ վերացնելու վճռականության մասին

1 րոպեի ընթերցում

Կոբախիձեն խոսել է Վրաստանում անօրինական միգրացիան ամբողջությամբ վերացնելու վճռականության մասին

Վրաստանը մտադիր է առաջիկա երեք-չորս տարվա  ընթացքում լիովին վերացնել անօրինական միգրացիան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ հղում անելով ներքին գործերի նախարարության պլանին։

Նրա տվյալների համաձայն, 2025 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 1131 անօրինական միգրանտ՝ ճիշտ այնքան, որքան նախորդ յոթ տարվա ընթացքում։

«Գործողությունների արդյունավետությունն այս հարցում լրջորեն աճել է։ Ներքին գործերի նախարարությունը և միգրացիայի դեպարտամենտն ակտիվորեն աշխատում են և, ներկայացված ծրագրի համաձայն, մեր երկրից արտաքսված անօրինական միգրանտների թիվը հաջորդ տարի կկազմի առնվազն 3,5 հազար», - ասել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում