Միացյալ Նահանգներ

Թրամփը Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ուժ կիրառել, եթե վերջինս չհեռանա. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Թրամփը Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ուժ կիրառել, եթե վերջինս չհեռանա. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է ուժ կիրառել, եթե Մադուրոն չհեռանա պաշտոնից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

«Թրամփը Մադուրոյին ասել է, որ եթե նա կամավոր չհեռանա պաշտոնից, Միացյալ Նահանգները կքննարկի այլ տարբերակներ, այդ թվում՝ ուժի կիրառում», - նշում է լրատվամիջոցը։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները բազմիցս ռազմական ուժ է կիրառել Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակները ոչնչացնելու համար։ Վաշինգտոնը պնդում է, որ գործողություններն իրականացվում են միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Սա զգալիորեն սրել է Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Թրամփը, սակայն, վստահեցրել է, որ Վաշինգտոնը Կարակասի հետ պատերազմելու ծրագրեր չունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում