Շրջակա միջավայրի նախարարը մեդիայի ներկայացուցիչների հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական գործընթացները

4 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն հանդիպել է մեդիա ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու COP17 համաժողովի նախապատրաստական ընթացքը և առաջիկա համագործակցության ձևաչափերը։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Մաթևոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այս հանդիպումը կարծում եմ, մեզ բոլորիս համար կարևոր նշանակություն ունեցող երկար ճանապարհի կարևոր մեկնարկներից էր։ Մեդիա ոլորտի ներկայացուցիչների հետ բաց ու անմիջական զրույցը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու COP17-ի նախապատրաստական աշխատանքները, այլև միասին մտածելու՝ ինչպես ենք ձևավորելու այն պատմությունը, որով Հայաստանը ներկայանալու է միջազգային հարթակում

Գործընկերներին ներկայացրեցի, թե որտեղ ենք այսօր կանգնած, նախապատրաստական ինչ գործընթացներ են ընթանում, և ինչ մեծ հնարավորություն է մեզ համար COP17-ի հյուրընկալումը։ Այս ճանապարհին մեդիան պարզապես տեղեկատվություն տարածող չէ․ այն կամուրջ է, որի միջոցով բնապահպանական քաղաքականությունը հասանելի է դառնալու մեր հասարակությանը, մեր երիտասարդությանը, մեր մասնագիտական համայնքին»,-գրել է Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունը նախատեսում է ապահովել բաց ու ներառական աշխատանքային պայմաններ մեդիայի համար։

«Կստեղծվեն մեդիա կենտրոններ, կանցկացվեն պարբերական հանդիպումներ, վերապատրաստումներ, ճանաչողական այցեր, և ամենակարևորը՝ կստեղծվի մշտական ու հուսալի կապ։ 

Որակյալ լուսաբանումը պահանջում է պատրաստվածություն, վստահություն և գործընկերություն, և մենք հիմք ենք դնում այդ գործընկերությանը։

Հանդիպման ընթացքում Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը մատնանշեց COP17-ի հյուրընկալման կարևոր ասպեկտները և միջազգային հանրության ուշադրությունը Հայաստանի վրա, ընդգծելով որակյալ մեդիա լուսաբանման անհրաժեշտությունը»,-գրել է Մաթևոսյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տեսլականն ու պատրաստակամությունը՝ ուժեղացնելու COP17-ի հաղորդակցական և կրթական բաղադրիչները։

«Կա մեծ հետաքրքրվածություն, նաև պատասխանատվություն՝ առաջիկա ամիսներին ոլորտը լուսաբանելու համար, ինչի առթիվ հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը»,-ասել է Մաթևոսյանը։

Հանդիպման ընթացքում Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատրյանն հայտարարել է 2025 թվականի Բնապահպանական դրամաշնորհների հաղթողների մասին՝ առանձնացնելով COP17-ին վերաբերվող նախագծերը։

«Հայաստան ծրագիր» Կապի, լրատվամիջոցների ուսուցման և ռեսուրսների զարգացման հիմնադրամի (TAP) և Հայաստանի ամերիկյան համալսարանի գործընկերները ընդգծել են մասնագիտական համայնքի պատրաստակամությունը համակողմանի աջակցելու լրագրողներին։

«COP17-ը պարզապես միջոցառում չէ։ Դա հնարավորության մի , որտեղ Հայաստանը կարող է ներկայանալ վստահ, պատրաստված և արժանապատիվ։

Այդ ճանապարհը անցնելու ենք միասին։ Շնորհակալ եմ գործընկերներին՝ մասնակցության, ստեղծագործական մոտեցման և համագործակցության պատրաստակամության համար։ Մենք բաց ենք ձեր առաջարկների ու նախաձեռնությունների համար։

Հանդիպման կազմակերպման համար շնորհակալ եմ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի և ՄԱԿ հայաստանյան գրասենյակի գործընկերներին»,-եզրափակել է Մաթևոսյանը։

Հայերեն

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Հուլիսի 13-ի միջոցառումների անոնս

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել հոր սպանության համար

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ

Դեյվիդ Ալենը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներին