Աշխարհ

Մերցն առաջին պաշտոնական այցը կկատարի Իսրայել

2 րոպեի ընթերցում

Մերցն առաջին պաշտոնական այցը կկատարի Իսրայել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 6-7-ը առաջին պաշտոնական այցը կկատարի Իսրայել և բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Շտեֆեն Մայերը։

«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը 2025 թվականի դեկտեմբերի 6-7-ն Իսրայել կայցելի առաջին պաշտոնական այցով: Դեկտեմբերի 7-ին նա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կհանդիպի բանակցություններ վարելու համար», - Մայերի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Երկկողմ հարաբերություններից բացի, կքննարկվեն Գազայում հրադադարի ռեժիմի հետագա կայունացումը, ինչպես նաև այլ միջազգային հարցեր։

Գերմանիայի կանցլերը կայցելի նաև Հոլոքոստի պատմության Յադ Վաշեմ հուշահամալիր և ծաղկեպսակ կդնի այնտեղ։ Բացի այդ, Մերցը մտադիր է հանդիպել քաղաքացիական հասարակության և մտավորականության ներկայացուցիչների հետ։

Դեկտեմբերի 5-ին Մերցը կմեկնի Օսլո, որտեղ բանակցություններ կանցկացնի Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտյորեի հետ։

«Սպասվում է, որ զրույցի թեմաները կդառնան համագործակցության հետագա խորացումն անվտանգության, պաշտպանության և տիեզերքի բնագավառում, ինչպես նաև աջակցությունն Ուկրաինային», - հավելել է Մայերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում