Հայաստան

Ինչու է Ալեն Սիմոնյանը հրապարակել 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի՝ արդեն իսկ հայտնի թիվը. պարզաբանում է ԱԺ նախագահը

2 րոպեի ընթերցում

Ինչու է Ալեն Սիմոնյանը հրապարակել 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի՝ արդեն իսկ հայտնի թիվը. պարզաբանում է ԱԺ նախագահը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը։ 

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»,- գրել էր Սիմոնյանը։ 

Այնուհետև ԱԺ նախագահը պարզաբանել էր, թե ինչու էր որոշել հրապարակել 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը, որը վաղուց պաշտոնապես հրապարակվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից։ 

«Քիչ առաջ ես հրապարակեցի 2020 թվականի պատերազմում զոհվածների հաստատված թիվը՝ 3833։ Եվ զավեշտը կայանում է նրանում, որ բազմաթիվ լրագրողներ զանգահարում են գրասենյակ և հարցնում են, թե սա ի՞նչ թիվ է։ Եվ սա այն դեպքում, որ այս թիվը վաղուց պաշտոնապես հրապարակված է։  

Եվ պրոբլեմը նրանում է, որ սրիկա քաղաքական գործիչներն այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, որ այս թիվը, կարծես թե, նորություն լինի՝ վատ, բայց նորություն լինի։ 2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում պարզաբանել է Ալեն Սիմոնյանը։   

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում