Եվրոպա

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության մասին համաձայնություն են կնքել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության մասին համաձայնություն են կնքել

Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները ուկրաինական Octopus անօդաչու թռչող սարքի արտադրության լիցենզավորման համաձայնագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։

Նա նշել է, որ կնքված համաձայնությունը թույլ կտա Մեծ Բրիտանիայում արտադրել ուկրաինական անօդաչուներ։ 

Շմիգալի խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը «կարող է հասնել ամսական մի քանի հազարի»:

 «Արտադրված միջոցները կփոխանցվեն Ուկրաինա՝ մեր երկնքի պաշտպանությունը ամրապնդելու համար»,- նշել է նախարարը՝ երախտագիտություն հայտնելով բրիտանացի գործընկերներին համագործակցության, վստահության և օդային պաշտպանության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում