Հարավաֆրիկյան Հանրապետությունը ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովի հրավեր չի ստանա. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (ՀԱՀ) ​​հրավիրված չէ G20-ի հաջորդ գագաթնաժողովին, որը կանցկացվի 2026 թ. դեկտեմբերին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։ 

«Անցած գագաթնաժողովի ավարտին ՀԱՀ-ի իշխանությունները հրաժարվեցին նախագահությունը ԱՄՆ-ի դեսպանատան բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցել փակման արարողության ժամանակ։ Ուստի իմ կարգադրությամբ ՀԱՀ-ը ​​չի ստանա 2026 թ. G20 գագաթնաժողովի հրավեր, որն ընդունելու է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը X սոցցանցում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն անհապաղ կդադարեցնի ՀԱՀ-ի համար նախանշված բոլոր վճարումներն ու սուբսիդիաները։

Բացի այդ, Թրամփը վերստին հանդես է եկել այն պնդմամբ, որ ՀԱՀ-ում տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ, «սպիտակամորթներին սպանում են» և նրանց ֆերմաները խլում։ ՀԱՀ-ում ​​հերքում են այդ մեղադրանքները։ 

Եթե ՀԱՀ-ն ​​չմասնակցի ԱՄՆ-ի գագաթնաժողովին, ապա սա 20 տարվա ընթացքում առաջին դեպքը կդառնա, երբ երկրին բացառում են գագաթնաժողովին մասնակցելուց ընդունող կողմի ցանկությամբ:

ԱՄՆ-ն բոյկոտել է ՀԱՀ-ում նոյեմբերի 22-23-ին կայացած 2025 թ. գագաթնաժողովը:

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո