Սոցիալական հարցեր

Հայաստանում արձանագրվել է աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արձանագրվել է աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. Փաշինյան

Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հասել է նոր պատմական ռեկորդի՝ 810 074 աշխատատեղ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2025 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աշխատատեղերի թիվը աճել է մոտ 5000-ով, իսկ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ՝ ավելացել է 223 895 աշխատատեղով»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝համախառն աշխատավարձային ֆոնդը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է՝ ավելանալով 149 մլրդ դրամով, ինչն իր հերթին անդրադարձել է միջին աշխատավարձի վրա։

«Միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ, ինչը 2018 թվականի համեմատ աճել է 135 հազար դրամով»,-ընդգծեց Փաշինյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում