Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին Ռաֆահում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

2 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին Ռաֆահում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը դատապարտել է Իսրայելի կողմից Ռաֆահի թունելներում ՀԱՄԱՍ-ի անդամների սպանություններն ու ձերբակալությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Quds Press գործակալությունը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ այս գործողությունները Գազայում հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում են, այն խաթարելու ու ոչնչացնելու փորձ։

Շարժումը հավելել է, որ Իսրայելի վերջին քայլերն ուղիղ հարձակում են խաղաղության համաձայնագրի վրա։ ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ նախորդ ամսվա ընթացքում աշխատել են միջնորդների հետ՝ շրջափակված պաղեստինցի մարտիկների հարցը լուծելու համար և ներկայացրել են առաջարկներ, սակայն իսրայելական ուժերը խափանել են այս բոլոր ջանքերը՝ շարունակելով վարել սպանությունների, հետապնդումների և ձերբակալությունների քաղաքականություն։

Շարժումը կոչ է արել միջնորդներին «անհապաղ գործողություններ» ձեռնարկել՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի թույլ տան շարժման անդամներին վերադառնալ իրենց տները։ 

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ սպանվել են չորս պաղեստինցի զինյալներ, որոնք թիրախավորել են Ռաֆահում թունելից դուրս գալու ժամանակ։

Գազայում հրադադարը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, սակայն կողմերը շարունակում են միմյանց մեղադրել խախտումներ իրականացնելու մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում