Դոմինիկյան Հանրապետությունը թմրանյութերի դեմ պայքարի համար թույլատրել է ԱՄՆ մուտքն արգելված տարածքներ

2 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը հայտարարել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին նպաստելու նպատակով թույլատրել է ԱՄՆ կառավարությանը գործողություններ իրականացնել երկրի այն տարածքներում, որտեղ մուտքը խիստ սահամափակված է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նախագահը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ներկայությամբ նշել է, որ սահմանափակ ժամանակով ԱՄՆ-ն կարող է լիցքավորել ինքնաթիռները, տեղափոխել սարքավորումներ և տեխնիկական անձնակազմ Սան Իսիդրո ավիաբազայի և Լաս Ամերիկաս միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող հատվածներում, որտեղ մուտքը խիստ սահմանափակված է։

Հեգսեթը նոյեմբերի 26-ին Սանտո Դոմինգոյում էր՝ հանդիպելու երկրի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Աբինադերի և պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Կառլոս Անտոնիո Ֆերնանդես Օնոֆրեի հետ։

Հեգսեթը նշել է, որ Դոմինիկյան Հանրապետությունը բարդ մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից տարածաշրջանային առաջնորդ է։ «Այս պատճառով է, որ այսօր ես այստեղ եմ։ Այս պատճառով է, ոչ մենք որոշել ենք առաջինն այստեղ գալ>,- ասել է նա։

Աբինադերը նշել է, որ համաձայնագրի շրջանակը «տեխնիկական է, սահմանափակ և ժամանակավոր»։

«Նպատակը հստակ է՝ ամրապնդել մեր զինված ուժերի օդային և ծովային պաշտպանական օղակը, որը վճռորոշ ուժ կլինի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու և անդրազգային կազմակերպված հանցավորությանը ավելի վճռական հարված հասցնելու համար», - ասել է նա։

Հայերեն Русский

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին