Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակված է www.minurban.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հայտարարություններ» ենթաբաժնում (https://minurban.am/hy/other_announcements)։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ կարևորելով հանրության հետ երկխոսության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողներին անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել info@minurban.am էլ. հասցեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը ժամը 18։00-ն։

Կոմիտեից հայտնում են, որ սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև թերի փաստաթղթերով հայտերը չեն դիտարկվելու։

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/212663/latest)։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին