Հայաստան

Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

1 րոպեի ընթերցում

Ձևավորվում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

Մեկնարկել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը։ Հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի կազմում անդամների ներգրավման վերաբերյալ հայտարարությունը հրապարակված է www.minurban.am կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հայտարարություններ» ենթաբաժնում (https://minurban.am/hy/other_announcements

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ կարևորելով հանրության հետ երկխոսության ու քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդումը՝ Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցողներին անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 9-ը ժամը 18։00-ն։

Կոմիտեից հայտնում են, որ սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված, ինչպես նաև թերի փաստաթղթերով հայտերը չեն դիտարկվելու։

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ (https://www.arlis.am/hy/acts/212663/latest

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում