Ռուսաստան

Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնել Մինսկում

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնել Մինսկում

Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնել Մինսկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Պուտինը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Կիևի հետ առաջին շփումները տեղի են ունեցել Բելառուսում: 

«Կիևի ռեժիմի հետ այս հարցի շուրջ մեր առաջին շփումները տեղի են ունեցել Բելառուսի տարածքում՝ ձեր անմիջական մասնակցությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը: 

Նա խոստացել է Լուկաշենկոյին տեղեկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Եթե ցանկանում եք կրկին վերադառնալ Մինսկ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Բելառուսի նախագահը։

Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկի «Ալա-Արչա» պետական ​​նստավայրում։ 

Պուտինը պետական ​​այցով մեկնել է Ղրղզստան։ Նա Բիշքեկում կգտնվի նոյեմբերի 25-27-ը։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Պլանավորված է նաև Ռուսաստանի ղեկավարի մասնակցությունը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում