Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիները կվերադառնան հայրենիք

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Սիմոնյանը վստահ է, որ Հայաստանի իշխանության քայլերի արդյունքում բոլոր գերիները կվերադառնան հայրենիք։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այժմ Ադրբեջանում պահվում է 23 հաստատված գերի, մինչդեռ 2020 թվականի պատերազմից հետո դրանց թիվը հասնում էր 200-ի։  

«Մենք ունեցել ենք մինչև 200 գերի։ Հիմա՝ այսօր, կա 23 հաստատված գերի։ Եկեք սպասենք, և ես վստահ եմ, որ այս քայլերի շնորհիվ այդ գերիների թիվը գալու է հասնի զրոյի, և բոլորը վերադառնալու են։ Վերադառնալու են նաև Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարները, վերադառնալու են բոլոր այն մարդիկ, ովքեր գերեվարվել են և այսօր գտնվում են այնտեղի բանտերում։ Մեր իշխանությունը ամեն ինչ արել է և անելու է, որպեսզի բոլորը անխտիր վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահի խոսքով՝ իր լավատեսությունը պայմանավորված է թե՛ նախորդ փորձով, թե՛ ընթացիկ աշխատանքներով։ 

«Ասում եմ՝ պատերազմից հետո մենք ունեինք մինչև 200 հաստատված գերի, այսօր մենք ունենք 23 գերի․ տասնապատիկ ավելի քիչ։ Դա հիմք է, որի վրա ես կարող եմ հենվել։ Եվ ես գիտեմ, թե ինչ ջանքեր են գործադրվում իշխանության կողմից, իմ կողմից, արտաքին գործերի նախարարի կողմից»,- ընդգծել է ԱԺ նախագահը։

Ադրբեջանն այս պահին հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Նրանց մի մասի նկատմամբ Ադրբեջանում ապօրինի դատական գործընթացներ են ընթանում։ 

Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։ 

ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում։ 

Մեղադրողը Գարիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։ 

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունն ընթանում է առանձին։ 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский

Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

«ՀայՓոստի» տնօրենն անդրադարձել է իր վերաբերյալ խոսակցություններին

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի

Արմավիրի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 27 քրեական վարույթ

Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վառնայում բացվել է «Կալիակրայի մասունքները» ցուցահանդեսը. BTA

Ջեյհուն Բայրամովը չի բացառել, որ Հայաստանի հետ առևտրի ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել

«Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական ինքնատիպ էսքիզները՝ Կոմիտասի-թանգարան ինստիտուտում