Գյումրիում ստեղծվել է համայնքի առաջին «ներառականության պատը»

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ստեղծվել է համայնքի առաջին «ներառականության պատը», որը պատրաստվել է 70 կերամիկական սալիկներից, որոնք պարունակում են հավասարության, մարդու իրավունքների և ներառականության վերաբերյալ նախապես հավաքագրված արտահայտություններ և կոչեր։ Նախաձեռնությունը «Ագաթ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությանն էր։ 

Սալիկները փակցվել են ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ պետական կառավարման, կրթական, մշակութային և հասարակական տարբեր ոլորտները ներկայացնող անձանց կողմից՝ խորհրդանշելով բոլորի պատրաստակամությունը՝ միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։

Կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանը նշեց, որ քաղաքի ծայրամասային թաղամասի ընտրությունը պատահական չէ՝ ներառականությունը պետք է հասնի յուրաքանչյուր համայնք, չկենտրոնանա միայն քաղաքի կենտրոնում։ «Այսօր մենք բացում ենք ոչ միայն ներառականության պատ, այլև սիմվոլիկ տարածք, որի յուրաքանչյուր մաս խորհրդանշում է մեկ արժեք, մեկ սկզբունք և խոստում։ Հասարակության մեջ կարծրատիպ կա, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ միշտ մեկուսացված են, տխուր և մտահոգ, այս պատը դրա փայլուն հակափաստարկն է, մեր յուրաքանչյուր սալիկ համեմված է ժպիտով և գյումրեցու հումորով։ Սա նշանակում է, որ ներառականությունը միայն դժվարությունների մասին չէ, այն ուրախություն է, ստեղծարարություն, թեթևություն և կյանքը փոխելու ուժ։ Այս պատը մեկ քարն է այն մեծ ներառականության տան, որ «Ագաթ»-ը  կառուցում է շուրջ 18 տարի։ Այսօր մենք նաև ամրագրում ենք մեր ուղին և պարտավորությունը՝ շարունակելու մեր ներառականության պայքարը ոչ միայն խոսքով, այլ հստակ գործերով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարինե Գրիգորյանը։

Պատը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, սակայն սալիկներ կան, որոնք պարունակում են ժեստերի լեզվով արտահայտություններ։ Մեկական գերմաներեն, վրացերեն և մոլդովերեն սալիկներ են փակցրել փորձի փոխանակման և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տարածաշրջանային կոալիցիայի ստեղծման նպատակով Հայաստան ժամանած Գերմանիայի, Մոլդովայի, Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Միասին հանուն ներառականության» ծրագրի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Վրաստանում և Մոլդովայում ևս իրականացվելու են նմանատիպ ակցիաներ։ 

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը