Մերձավոր Արևելք

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արևմտյան ափի հյուսիսում

1 րոպեի ընթերցում

Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Արևմտյան ափի հյուսիսում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) և Անվտանգության գործակալությունը (Շին Բեթ) հայտարարել են, որ լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Արևմտյան ափի հյուսիսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Չորեքշաբթի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը, սահմանապահ ոստիկանությունը և Անվտանգության գործակալությունը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Սամարիայի հյուսիսում (Արևմտյան ափի հյուսիսի իսրայելական անվանում)», - նշված է հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթը թույլ չեն տա, որ ահաբեկչությունն արմատավորվի տարածքում, և գործում են ակտիվորեն՝ այն կանխելու համար», - նշված է համատեղ հայտարարության մեջ։

Իսրայելական բանակը 2023 թ. հոկտեմբերին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր ուժեղացրել է Արևմտյան ափում հարձակումները։

Արևմտյան ափում ԻՊԲ-ի և իսրայելցի վերաբնակիչների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 պաղեստինցի, իսկ մոտ 11 000-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 20 000 մարդ ձերբակալվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում