Կարգավորման գործընթացում ՌԴ-ի հիմնական զիջումը ռազմական գործողությունների դադարեցումն է. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան կարող է Ռուսաստանին տարածքներ զիջել, քանի որ հակառակ դեպքում ​​ռիսկի է դիմում կորցնել դրանք մարտական ​​գործողությունների ընթացքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։ 

«Դուք տեսնում եք, որ ճակատային գիծն ակնհայտորեն տեղաշարժվում է մեկ ուղղությամբ։ Այնպես որ, կարող է պատահել այնպես, որ այդ տարածքները ցանկացած դեպքում մի քանի ամսից հայտնվեն Ռուսաստանի մոտ», - ասել է նա։

Թրամփի խոսքով՝ այս իրավիճակում Ուկրաինան պետք է որոշի՝ «արդյոք շարունակել կռվել և ևս 50 000 կամ 60 000 մարդու կորցնել, թե համաձայնության գալ հիմա»։

Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք Ռուսաստանը որևէ զիջումների է գնում կարգավորման գործընթացում։

«Նրանք զիջումների գնում են։ Նրանց հիմնական զիջումն այն է, որ նրանք համաձայն են դադարեցնել ռազմական գործողությունները և դրանից հետո այլևս հող չգրավեն», - նշել է ԱՄՆ նախագահը։

Նա կրկին հավաստիացրել է, որ կարգավորման գործընթացում «ընդհանուր առմամբ, մենք առաջընթացի ենք հասնում», և ինքը կցանկանար, որ հակամարտությունն ավարտվեր։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ թիմը կբանակցի Մոսկվայի և Կիևի հետ, իսկ Թրամփը Զելենսկու և Պուտինի հետ կհանդիպի համաձայնության վերջնական փուլում

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո